Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առեղծվածային Ազնավուր

Առեղծվածային Ազնավուր
05.11.2014 | 14:35

Ֆրանսահայ երգահան, երգիչ Մարկ Արյանին քչերն են հիշում: Արտիստը մեղադրվել է թուրքամետության մեջ: Հստակ չգիտեմ, պատճառը սիրավե՞պն է թրքուհու հետ, Թուրքիայում նրա համեգնե՞րը, թե՞ Ստամբուլին նվիրված երգը: Այս օրերին, երբ հայկական մամուլը ողողված է Ազնավուրի անհավանական հարցազրույցի մասին տարատեսակ դատողություններով, չգիտես ինչու, հիշեցի հին ու մոռացված երգչին: Ասում են, որ Ազնավուրը պատժել է նրան, գնել է համերգի տոմսերն ու երգիչը «Օլիմպիա» համերգասրահում մնացել է առանց հանդիսականների:

Իրականում Մարկ Արյանը մինչ օրս էլ առեղծված է հայ հանրության համար: Ցավալի է, որ այսօր ասեկոսեների կիզակետում մեծ շանսոնիեի անունն է շրջանառվում: Փաստը մնում է փաստ, որ թուրքական լրատվամիջոցներին (և ոչ միայն) նրա տված հարցազրույցները համեմված են սենսացիոն հայտարարություններով:
Հարց է առաջանում` թուրքերը հմտորեն աղավաղո՞ւմ են Ազնավուրի խոսքը, շանսոնիե՞ն է անզգույշ, թե՞ մենք չենք ըմբռնում նրա խոսքերի ենթատեքստը: Բոլոր դեպքերում, հայկական կողմի կարծիքները ծայրահեղ են. ոմանք հակված են մեղադրելու Ազնավուրին` ենթատեքստեր ու արդարացումներ չփնտրելով, ոմանք էլ հակադիր նժարի վրա են դնում Հայաստանն ու Ազնավուրին: Վերջինս, իհարկե, միշտ վերևում է:
Տարբեր առիթներով Ազնավուրը այցելում է Հայաստան, հարցազրույցներ է տալիս, ինչո՞ւ չենք կարողանում սենսացիոն հայտարարություններ կորզել` գրավելով համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը, անհանգստություն պատճառելով Թուրքիային:
Կարող ենք միայն, ինչպես հարկն է, քննարկումներ ծավալել սոցցանցերում, տարածել Ազնավուրի առեղծվածային հարցազրույցը, որը գուցե Թուրքիայի լավ աշխատանքի արդյունք է` ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ